19.04.2018|
21:53
Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Աժ-ում Սերժ Սարգսյանի խոսքը, թե կարող են շնորհավորել իրեն, քանի որ, վերջապես, ինքը Երևանում տուն է ունեցել և հավելեց. «Նա նկատի է ունեցել Հայաստանի թիվ մեկ առանձնատունը, որը նրա իսկ դիմումի համաձայն Սերժ Սարգսյանին սեփականաշնորհել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը»։